Middle TV-ն ՝սովորողի կարողությունների զարգացման հարթակ

Մեր երկրի և համաշխարհային հանրության սոցիալ-տնտեսական կյանքում առկա փոփոխությունները պահանջում են ոչ միայն տարբեր բնագավառներում գիտելիքներ եւ տեխնոլոգիական հմտություններ ունեցող կրթված մասնագետներ, այլ աշխատանքին/գործին/ ստեղծագործական վերաբերմունք ցուցաբերող մարդիկ, ովքեր նախաձեռնող են, ինքնուրույն, մրցունակ և մոբիլ: Ժամանակակից կրթության հիմնական խնդիրներից մեկը երեխաների մոտ նախաձեռնողականություն և ինքնուրույնություն ձևավորելն է, երևակայություն և ստեղծականություն զարգացնելը, անընդմեջ զարգացող ու փոփոխվող մեդիահարթակում նոր հմտությունների, կարողությունների դրսևորումը. խնդիրներ կազմելու, որոշումներ ընդունելու համընդհանուր կարողություն փոխանցելը։ Սովորողները պետք է պատրաստ լինեն կյանքի արագ փոփոխվող պայմաններին, կարողանան արդյունավետ եւ ոչ ստանդարտ լուծումներ գտնել առաջացող խնդիրներին: Այժմ հայտնվել ենք մի իրավաիճակում , երբ մեդիան ինքնակրթվելու, ինքնադրսևորելու, հմտությունները միմյանց փոխանցելու միակ հարթակն է: Նպատակ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է բլոգային ուսուցում,որտեղ յուրաքանչյուր սովորող աշխատում է, ստեղծագործում է իր բլոգում, ստեղծում տարատեսակ, տարաբնույթ տեսանյութեր: Միջին դպրոցի սովորողները ընդգրկում են 6-8-րդ դասարանները; Միջին դպրոցի TV-ի ստեղծման նպատակն էր ներկայացնել, լուսաբանել դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները,դպրոցում առկա տարաբնույթ հարթակները, սովորողների ամենահետաքրքիր տեսանյութերը, պատմել նրանց հետաքրքրությունների , մտորումների, ներկայացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Middle TV-իի շաբաթվա գործունեությունը կապվում է շաբաթվա նախագծերի հետ:Միջին դպրոցի TV-ն հրապարակվում է շաբաթը մեկ անգամ, շաբաթ օրը, ժամը 13.00:

ղեկավար Ստելլա Մնացականյան

Middle TV

Գրանցվել